Բակո Սահակյանը ներկա է գտնվել Լոս Անջելեսի Սրբոց Ղևոնդեանց Մայր տաճարի կիրակնօրյա պատարագին

Բակո Սահակյանը ներկա է գտնվել Լոս Անջելեսի Սրբոց Ղևոնդեանց Մայր տաճարի կիրակնօրյա պատարագին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդեանց Մայր տաճար և մասնակցել կիրակնօրյա պատարագին:

Այնուհետև երկրի ղեկավարը հանդիպել է թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի, թեմական խորհրդի և հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին և Արցախ-Սփյուռք հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցերին: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ներդրումը հայապահպանության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և Արցախին սատարելու գործում:

Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---