Մալիշկա և Դավիթ Բեկ գյուղերում բացվել են կահավորված մարզադահլիճներ

PanARMENIAN.Net - Orange Հիմնադրամը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունն իրենց բարեգործական ծրագրերի շրջանակներում բացել են երկու մարզադահլիճներ Հայաստանի հարավային մարզերում` մեկը Դավիթ Բեկ գյուղում (Սյունիք), իսկ մյուսը` Մալիշկա գյուղում (Վայոց Ձոր):

Երկու մարզադահլիճները, որոնք կահավորվել են տարբեր մարզաձևերի համար անհրաժեշտ պարագաներով և մարզասարքերով, այժմ կկարողանան լիովին բավարարել դպրոցական սպորտային ծրագրի պահանջները: Ամանորը դպրոցի աշակերտները կդիմավորեն արդեն միանգամայն նոր մարզական միջավայրում, իսկ հաջորդ կիսամյակից սկսած` մարզական գույքի առկայությունը թույլ կտա լիարժեք կերպով կազմակերպել ուսումնական ծրագիրը: Երկու մարզադահլիճներն էլ նախատեսված են ոչ միայն դպրոցականների, այլ ամբողջ համայքնի համար, ինչը թույլ ստեղծել տարբեր սպորտային խմբակներ և միջոցառումներ: «Գիտենք, որ երկու համայնքներն էլ դրանց կարիքն ունեին, նույնիսկ ավելին. Մալիշկան ունի նշանակալից սպորտային ավանդույթներ, իսկ մարզադահլիճի առկայությունը չափազանց կարևոր է դրանք պահպանելու համար»,- ասել է Orange Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:

Երկու ծրագրերի իրականացման համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է ավելի քան 8 միլիոն դրամ: Orange-ի աջակցությամբ արդեն ևս երեք մարզադահլիճներ են բացվել Հայաստանի այլ մարզերում. Մարմաշենում (Շիրակ), Ջուջևանում և Նոյեմբերյանում (Տավուշ) :

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---