Լատվիայի Rietumu Banka մտադիր է ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ

PanARMENIAN.Net - Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի նոյեմբերի 16-ի թիվ 1/1292Ա որոշման համաձայն Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է «Ռիետումու Բանկա» (Rietumu Banka) ԲԲԸ-ի ներկայացուցչությունը:

Ինչպես հայտնեց PanARMENIAN.Net թղթակցի հետ զրույցում Հայաստանում Լատվիայի բանկի ներկայացուցչության տնօրենը Հովհաննես Գրիգորյանը, այսօր առավոտյան նրան կարգավորողի կողմից շնորհվել է համապատասխան հավաստագիր (լիզենզիա): Նրա խոսքով, Rietumu Banka ներկայացուցչությունը Հայաստանում չի զբաղվելու կոմերցիոն գործունեությամբ, այլ կուսումնասիրի շուկան և հետաքրքիր ներդրումային ծրագրերը, կանցակցնի մարքեթինգային ուսումնասիրություններ:

«Rietumu Banka կենտրոնացված է կորպորատւվ հաճախորդների վրա և պատրաստ է իրագործել նախագծեր Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում էներգետիկայի, պղնձամոլիբդենային համալիրի և այլն», ընդգծեց նա: Rietumu Banka-ն Բալթիայի խոշորագույն բանկերից է, որը մասնագիտացած է բիզնեսի ու մասնավոր կարողությունների սպասարկման վրա: Բանկն ակտիվորեն աշխատում է միջազգային շուկայում և տրամադրում է ֆինանսական բոլոր տեսակի ծառայություններ հաճախորդներին ինչպես Բալթիայում, այնպես էլ Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Եվրոպայի այլ երկրներում և այլ տարածաշրջաններում:

Rietumu Banka-ն Լատվիայի ամենաառաջին մասնավոր բանկերից է, ունի 15 տարվա աշխատանքի փորձ Բալթիայի երկրներում, ԱՊՀ-ում, Եվրոպայում, ներկայացուցչություններ ունի Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ֆրանսիայում, Ռումինիայում:

Բանկը նաև ծառայություններ է տրամադրում տարածաշրջանային ու միջազգային բիզնեսի զարգացման համար՝ ժամանակակից բանկային տեխնոլոգիաների կիրառմամբ ու ներառելով բարձրակարգ մասնագետների:

Rietumu Banka-ի 2010 թ-ի եկամուտը կազմել է 4,6 մլն եվրո, կապիտալի ճշգրտության ցուցանիշն է 17,82 տոկոս, լիկվիդացման ցուցանիշը՝ 58,13 տոկոս:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---