Խմբագիր. Ուսանողական մամուլ չունենալը հավասարազոր է ուսանողական մարմին չունենալուն![]() 21 նոյեմբերի 2011 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և բուհի ուսխորհուրդն այսօր կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված ՀՊՏՀ ուսանողական խորհրդի «Էկոնոմ պլյուս» ամսագրի 10-ամյակին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամից հայտնում են, որ այս տարվա նոյեմբերին լրանում է «Էկոնոմ պլյուս» ամսագրի հիմնադրման 10-ամյակը: Ինչպես նշել է ամսագրի գլխավոր խմբագիր Հայկ Բեջանյանը, թեև մեր օրերում լրատվության պակաս չկա, այնուամենայնիվ, ուսանողական մամուլ չունենալը հավասարազոր է լիարժեք ուսանողական մարմին չունենալուն։ «Ուսանողական մամուլի միջոցով բարձրաձայնվում են ուսանողներին հուզող խնդիրները, ինչպես նաև հրապարակվում է երիտասարդին անհրաժեշտ տեղեկությունը։ Պարբերականում բարձրաձայնվում է բուհում առկա խնդիրների մասին՝ միաժամանակ նշելով դրանց լուծման ուղիները»,- ասել է ամսագրի գլխավոր խմբագիրը՝ տեղեկացնելով, որ պարբերականի էջերում տեղ են գտնում նաև բազմաթիվ սուր հրապարակումներ։ 10 տարիների ընթացքում տպագրվել է «Էկոնոմ պլյուսի» 60 համար՝ 90000 տպաքանակով։ Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը, շնորհավորելով պարբերականի տարեդարձը, ընդգծել է, որ 21-րդ դարում գիտելիքն է լավագույն ապագա կերտելու գրավականը։ Եվ այդ գործում իր ուրույն տեղը պետք է ունենա նաև «Էկոնոմ պլյուսը»՝ որպես ուսանողների ուղեկից, խորհրդատու և լավ բարեկամ։ Այսօր ՀՊՏՀ-ում տեղի է ունեցել «Էկոնոմ պլյուսի» բոլոր համարների ցուցադրություն, ինչպես նաև՝ լուսանկարչական աշխատանքների ցուցահադես՝ «Ժողն իմ աչքերով» և «Անկախությունն ուսանողի աչքերով» խորագրերով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |