Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը սկսել է իր հյուրախաղերը Իտալիայում

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը սկսել է իր հյուրախաղերը Իտալիայում

PanARMENIAN.Net - Հայտնի հայ թավջութակահար, Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթի հաղթող Նարեկ Հախնազարյանը սկսել է իր ելույթները Իտալիայի տարբեր հեղինակավոր բեմերում: Հյուրախաղերին մասնակցում են նաև Չայկովսկու մրցույթի մյուս դափնեկիրները:

Նոյեմբերի 19-ին նա ելույթ է ունեցել Բրեշիայում: Նոյեմբերի 29-ին նա ելույթ է ունենալու Հռոմում` Միլանի սիմֆոնիկ նվագախմբի հետ իտալացի երաժշտասերներին ներկայացնելով Չայկովսկու «Վարիացիաները ռոկոկոյի թեմայով»: Դեկտեմբերի 1-4-ը ներառյալ նա կկատարի Ջուզեպպե Վերդիի ստեղծագործությունները:

Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թ. Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան և կարճ ժամանակահատվածում դարձել միջազգային համբավ վայելող երաժիշտ: «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է ֆենոմենալ թավջութակահար: Նարեկ Հախնազարյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի: Նա ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, Բոստոնում, Նյու Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաև Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաքներում։ Այժմ Հախնազարյանը Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է: 2011 թ-ին նա փայլուն հաղթանակ տարավ Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---