Ջավախահայերը ահազանգում են. Ակտիվիստները բաց նամակ են հղել Հայաստանի նախագահին21 նոյեմբերի 2011 - 17:24 AMT PanARMENIAN.Net - «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը բաց նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին վրացական իշխանությունների հակահայկական քաղաքականության վերաբերյալ: «Հարգելի պարոն նախագահ, Ջավախքում վրացական իշխանությունների կողմից իրականացվող հակահայկական քաղաքականությունը, աստիճանաբար ձեռք բերելով անհատականացված ձևը, հասավ և մեր ընտանիքին: Այս ուսումնական տարվա սկզբին մայրս` 30 տարվա վաստակավոր ուսուցչուհի Վարդուհի Մուրադյանը, հեռացվել է Ջավախքի Ղադո գյուղի հիմնական դպրոցից»,-գրում է փորձագետը: Նրա խոսքով, աշխատանքից ազատելը կապված է Երևանում Ջավախքի վերաբերյալ իր կողմից կատարվող վերլուծական-քաղաքական գործունեության հետ: Սարգսյանը նշեց, որ Մուրադյանի վերականգնման խնդրանքով դիմել են տասնյակ հասարակական գործիչներ, Հայաստանի ԱԺ պատգամավորներ և անձամբ Հայաստանի գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը: «Սակայն, վրացական կողմի համար հայահալած յուրաքանչյուր քայլ հազար անգամ կարևոր է, քան ցանկացած արդարացի խնդրանք »,-նշում է Վահե Սարգսյանը: Նամակում փորձագետը հույս է հայտնում, որ նախագահ կարձագանքի Վրաստանի նման գործողություններին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |