Ռաուլ դե Լյուցենբերգեր. Հայաստանն ունի քաղաքական կամք` ուղղված երկրում բարեփոխումների իրականացմանը

Ռաուլ դե Լյուցենբերգեր. Հայաստանն ունի քաղաքական կամք` ուղղված երկրում բարեփոխումների իրականացմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը հանրապետությունում: Տ

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` Հայաստանում իրականացրած գործունեության համար: Նա նշել է, որ մեծ է դեսպանի ներդրումը Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում: «Այսօր այդ ճանապարհին մենք լուրջ առաջընթաց ենք արձանագրել: Ձեր խորհուրդները, առաջարկությունները և դիտարկումները մշտապես օգտակար են եղել մեզ համար»,- կառավարության ղեկավարի խոսքն է մեջբերում ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարն իր հերթին գոհունակություն հայտնելով իր պաշտոնավորման ընթացքում ՀՀ իշխանությունների հետ համագործակցության ընթացքից` նշել է, որ Հայաստանն ունի քաղաքական կամք` ուղղված երկրում բարեփոխումների իրականացմանը: Ռաուլ դե Լյուցենբերգերը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս համագործակցելու հայաստանյան իր գործընկերների հետ` ՀՀ-ԵՄ հարաբերություններն էլ ավելի սերտացնելու նպատակով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---