«ՀԿԵ» ՓԲԸ պատվիրակությունը նոյեմբերի 18-19 Մոսկվայում մասնակցեց Երկաթուղայինների երկրորդ համագումարին

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակությունը` ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինի գլխավորությամբ մասնակցեց նոյեմբերի 18-19 Մոսկվայում կայացած Երկաթուղայինների երկրորդ համագումարին:

Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, ներկա գտնվող 3 հազար պատվիրակների քննարկման գլխավոր թեման էր հանդիսացել հետճգնաժամային պայմաններում տրանսպորտային ենթակառուցվածքի արդիականացումը և պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացումը:

«Սույն ռազմավարությունը հատուկ նշանակություն ունի Հայաստանի համար և ՀԿԵ-ն այժմ ուսումնասիրում է նման գործիքի կիրառման ռուսական փորձը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երկրորդ համագումարի մասնակիցները նաև որոշեցին ներդրումների պահանջարկ ունեցող հիմնական ոլորտները՝ ենթակառուցվածքի արդիականացում, բարձր արագությամբ երթեվեկություն: Որպես երկաթուղային տրանսպորտի զարգացման կարևորագույն առաջնահերթություն պատվիրակները նշեցին գնացքների անվտանգ երթեվեկության ապահովումը:

Երկրորդ համագումարի արդյունքներով ընդունվեց բանաձը, որում նշված են երկաթուղային ոլորտի նորարարական երկարաժամկետ զարգացման, կադրային ներուժի, միջազգային համագործակցության, ուղեվորափոխադրումների որակի բարձրացման, գների մրցունակության ապահովման առաջնահերթությունները և խնդիրները: Փաստաթղթում հատուկ նշվում է բարձր արագությամբ երթեվեկության զարգացման, հարմարավետ, արագ, անվտանգ և էկոլոգիապես մաքուր երկաթուղային հաղորդակցության զարգացման անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---