Ուկրաինայում տեղի ունեցան Ուկրաինայի Հայերի միության նախագահի ընտրությունները

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին Կիևում կայացավ Ուկրաինայի Հայերի միության վարչության նիստը, հաղորդում է Analitika.at.ua-ը: Նիստին մասնակցում էին շրջանային հայ համայնքների ներկայացուցիչներy և Ուկրաինայի Հայերի միության ղեկավարությունը:

Նիստի ընթացքում տեղի ունեցան միության նախագահի ընտրությունները, որոնց արդյունքում ընտրվեց Վիլեն Շատվորյանը:

Միության նախորդ նախագահը Հայկ Փամբուխչյանն էր: 2003թ. նա Կիևի հայ համայնքի ղեկավար էր ընտրվել, իսկ 2006թ. հուլիսի 1-ից զբաղեցնում էր Ուկրաինայի Հայերի միության նախագահի պաշտոնը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---