Հայ և թուրք գործարարները շարունակում են համագործակցությունը սահմանի բացման ակնկալիքով![]() ![]() PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին Երեևանում USAID աջակցությամբ բացվել է հայ-թուրքական բիզնես ֆուրումը: Համաժողովի բացմանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը կոչ արեց մասնակիցներին լռության րոպեով հարգել Վանի երկրաշարժի զոհերի հիշատակը: Նա նշեց, որ չնայած ծանր տնտեսական իրավիճակին, քաղաքական և տնտեսական կապերի բացակայությանը, համաժողովին մասնակցում են ավելի քան 50 գործարարներ Թուրքիայի տարբեր տարածքներից (Ստամբուլից, Անկարայից, Մալաթիայից, Իգդիրից, Կարսից, Դիարբեքիրից և այլն): Նա ավելացրեց, որ համաժողովին պետք է մասնակցեր և Վանի պատվիրակությունը, սակայն, «հասկանալի պատճառներով նրանք չկարողացան գալ»: Ղազարյանի խոսքով, մասնակիցների այդքան մեծ քանակը ցույց է տալիս, որ «երկու երկների գործարարները շարունակում են հետաքրքություն ցուցաբերել տնտեսական կապերի կայացման ու զարգացման վերաբերյալ… և, ինչու ոչ, սպասում են այն պահին, երբ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունն ի վերջո կհասկանա իր սեփական շահերը, կիրագործի անկողմնակալ քաղաքականությունը, կբացի սահմանը և մենք կունենանք նորմալ ինտեգրում և տնտեսական շուկաների համագործակցությունը»: Լրագրողների հետ զրույցում Ղազարյանը նաև նշեց, որ հայկական կողմի նպատակն է տնտեսական առկա կապերի զարգազումը, դեպի Թուրքիա հայկական արտադրանքի արտահանմանն ուղղված լոբբիստական գործունեությունը, ինչպես նաև ցանկությունը ցույց տալ «թուրքական ղեկավարությանը, որ նաև փակ սահմանի և էմբարգոյի պայմաններում տնտեսությունները շարունակում են համագործակցել և սխալ է Հայաստանի նկատմամբ տարիների ընթացքում վարած քաղաքականությունը»: Համաժողովի բացման ընթացքում մասնակիցներին նաև ողջունեց Հայաստանում USAID առաքելության ղեկավար Ջափինդեր Չիման.: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |