«ՀԿԵ» ՓԲԸ միջազգային ուղևորափոխադրումների ծավալները աճել են 41,7 տոկոսով

«ՀԿԵ» ՓԲԸ միջազգային ուղևորափոխադրումների ծավալները աճել են 41,7 տոկոսով

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջազգային ուղևորափոխադրումների ծավալները 2011 թվականի հոկտեմբերի արդյունքներով աճել են 41,7 տոկոսով: Վիճակագրական վերջին տվյալների համաձայն, միջազգային հաղորդակցությունում` Երևան-Թբիլիսի-Երևան գնացքով հոկտեմբերին տեղափոխվել է 1,7 հազար ուղևոր՝ 2010 թվականի հոկտեմբերին տեղափոխված 1,2 հազար ուղևորի դիմաց:

Ընդհանուր առմամբ, 2011 թվականի հունվար-հոկտեմբերին միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 52,3 հազար ուղևոր, ինչը 3,6 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:

Վիճակագրական վերջին տվյալների համաձայն 2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ծառայություններից օգտվել է 501,1 հազար ուղևոր»,-ասվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրությունում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---