Դիլիջանում Ա. Գևորգյանը ներկա գտնվեց «ԱրմենիաԻնֆո» տվյալների բազայի կառավարման համակարգի շնորհանդեսին

Դիլիջանում Ա. Գևորգյանը ներկա գտնվեց «ԱրմենիաԻնֆո» տվյալների բազայի կառավարման համակարգի շնորհանդեսին

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային այցով մեկնեց Տավուշի մարզ: Փոխվարչապետը մարզպետ Ա. Ղուլարյանի, Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Լ. Շահվերդյանի, այլ պատասխանատուների ուղեկցությամբ նախ այցելեց Դիլիջանի միջազգային դպրոցի շինհրապարակ, ծանոթացավ կատարվող աշխատանքների ընթացքին: Զեկուցվեց, որ ներդրումային ծրագրի առաջին փուլը, որի ծավալը կազմում է 80-85 մլն դոլար, մեկնարկել է այս ամռանը: Աշխատանքներն ընթանում են համապատասխան ժամանակացույցի: Տեղում շինարարության պատասխանատուների եւ տեղական ու տարածքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին ենթակառուցվածքների տեղափոխման, շինարարական գործընթացին աջակցելու հետ կապված հարցեր:

Դիլիջանում Ա. Գեւորգյանը ներկա գտնվեց նաեւ «ԱրմենիաԻնֆո» տվյալների բազայի կառավարման համակարգի շնորհանդեսին, որին մասնակցում էին Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս. Մնացականյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հ. Ահրենսը, Լոռու եւ Տավուշի մարզպետները, պաշտոնատար այլ անձինք: Համակարգը մշակվել է Ազգային վիճակագրական ծառայության կողմից` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ, եւ տվյալներ է ներկայացնում Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) ցուցանիշների վերաբերյալ: «ԱրմենիաԻնֆոն»-ն ընդլայնվում է նաեւ մարզային մակարդակով: Այցելելով www.armdevinfo.am կայքէջ` բազայից հնարավոր է ՀԶՆ ցուցանիշների վերաբերյալ ստանալ ինչպես հանրապետական, այնպես էլ մարզային տվյալներ:

Ա. Գեւորգյանը բարձր գնահատեց կատարված համատեղ աշխատանքը` նկատելով, որ համակարգի ստեղծումն ու մարզային մակարդակով ընդլայնումը հնարավորություն է տալիս ունենալ առավել ամբողջական տվյալներ:

Փոխվարչապետն այնուհետեւ մեկնեց Իջեւան, որտեղ մարզպետարանում Տարածքային կառավարման նախարարության, մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ անցկացվեց խորհրդակցություն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---