Կրթաթոշակներն այլևս չեն ուշանա

Կրթաթոշակներն այլևս չեն ուշանա

PanARMENIAN.Net - Արձագանքելով մի շարք լրատվամիջոցների տարածած այն տեղեկությանը, ըստ որի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում չեն վճարվել ուսանողների կրթաթոշակները, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանին շտապ կարգավորել խնդիրը, և վաղվանից ուսանողները կստանան իրենց կրթաթոշակները:

ԿԳՆ-ից հայտնում են, որ նույն հանձնարարականը տրվել է նաև ՀՀ պետական բուհերի բոլոր ռեկտորներին` ուսանողների կրթաթոշակների ուշացումները բացառելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---