Վազգեն Բադալյան. Վիկը Մորենոյի հետ մենամարտում ամեն ինչ կանի հանուն հաղթանակի![]() 22 նոյեմբերի 2011 - 19:11 AMT PanARMENIAN.Net - IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ իր սանը ԱՄՆ-ում ջանասիրաբար մարզվում է` պատրաստվելով WBA վարկածով չեմպիոն Անսելմո Մորենոյի (Պանամա) հետ մենամարտին: «Ցավոք, դեկտեմբերի 3-ին ես ներկա չեմ լինի մենամարտին, քանի որ ինձ վերջերս վիրահատել են: Վիկն իսկական պրոֆեսիոնալ է և Անսելմո Մորենոյի հետ մենամարտում ամեն ինչ կանի հանուն հաղթանակի»,- ասել է Բադալյանը: Մարզչի խոսքով` Դարչինյանն արդեն ձեռք է բերել անհրաժեշտ ֆիզիկական պատրաստությունը, մնում է միայն նվազեցնել քաշը: «Վիկն իր առջև կոնկրետ նպատակ է դրել. նա ուզում է որքան հնարավոր է շատ գոտիներ նվաճել: Նա շատ նպատակասլաց է, և կարծում եմ` կհասնի իր ուզածին»,- ընդգծել է Բադալյանը: Դարչինյան – Մորենո մենամարտը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Կալիֆոռնիայի «Honda» կենտրոնում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |