Այսուհետ ՀՀ-ում Ուկրաինայի ռազմական կցորդի նստավայրը կգտնվի Երևանում, այլ ոչ թե Թբիլիսիում![]() 24 նոյեմբերի 2011 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ուկրաինական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Ուկրաինայի դեսպանը ՀՀ պաշպանության նախարարին է ներկայացրել Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Սերգեյ Նեստերենկոյին: Սեյրան Օհանյանը շնորհավորել է ռազմական կցորդին և հույս հայտնել, որ նրա պաշտոնավորումը նոր խթան կհանդիսանա հայ-ուկրաինական ռազմական համագործակցության զարգացման համար` կարևորելով այն հանգամանքը, որ այսուհետ Հայաստանում Ուկրաինայի ռազմական կցորդի նստավայրը լինելու է Երևանը, այլ ոչ թե Թբիլիսին:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |