Երգիչ Կոնստանտին Սիմոնյանը պարգևատրվել է մշակույթի նախարարության Ոսկե մեդալով

Երգիչ Կոնստանտին Սիմոնյանը պարգևատրվել է մշակույթի նախարարության Ոսկե մեդալով

PanARMENIAN.Net - Հայ օպերային արվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ստեղծագործական գործունեության 40-րդ տարեդարձի առթիվ` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Կոնստանտին Սիմոնյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

Երեկ` նոյեմբերի 23-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Արշակ Երկրորդ» ներկայացումը` նվիրված Կ Սիմոնյանի բեմական վաստակին, որտեղ նա հանդես եկավ գլխավոր դերերգով:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---