25 նոյեմբերի 2011 - 09:50 AMT
«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնը հավաքագրել է 12,286,478 դոլար

Այսօր ավարտվել է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի 14-րդ հեռուստամարաթոնը: Մարաթոնի արդյունքում, հավաքած գումարը կազմեց 12,286,478 դոլար, որը զգալիորեն գերազանցում է անցած տարվա հավաքած գումարը:

Բացի դրանից, այս տարի հեռուստամարաթոնը չէր ներառում Մոսկվայի մասնաճյուղի հիմնադրամի տրամադրված գումարը, որը հայտնի կլինի Մոսկվայում 2011 թ-ի դեկտեմբերի 21-ին բարեգործական երեկոյից հետո:

Հեռուստամարաթոնը հեռարձակվում էր Լոս Անջելեսից կաբելային և արբանյակային հեռուստատեսությամբ, և հիմնադրամի կայքում օնլայն ռեժիմով:

Հավաքված միջոցները կուղղվեն Հայաստանում և Արցախում ջրամատակարարման ոլորտի վերականգնման ծրագրերի իրականացմանը, որը որպես Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված է որպես հիմնադրամի 2011 թ-ի հիմնական ռազմավարական ծրագիր: