ՀՀԿ մեծամասնությունը չի ցանկանում, որ Նիկոյանը դառնա խորհրդարանի նախագահ, նշում է մամուլը![]() 25 նոյեմբերի 2011 - 09:56 AMT PanARMENIAN.Net - «Ժամանակ» թերթի աղբյուրների հավաստմամբ, իշխող ՀՀԿ-ում ԱԺ նախագահի հարցը լուրջ խնդիր է դարձել: Բանն այն է, որ ՀՀԿ մեծամասնությունը չի ցանկանում, որ Սամվել Նիկոյանը ԱԺ նախագահ դառնա: Դրա պատճառն, ըստ թերթի, այն է, որ դա կարող է նրան առաջ մղել ԱԺ ընտրություններում ՀՀԿ խորհրդարանական ցուցակում, ինչն էլ իր հերթին բարձր պաշտոնի նշանակում է ենթադրում: Իսկ երեկ մամուլը նշում էր, որ դեկտեմբերի 5-ին` խորհրդարանի հերթական քառօրյայի մեկնարկին, Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Սամվել Նիկոյանը կդառնա Ազգային ժողովի նախագահ: Ըստ աղբյուրների, դա արդեն որոշված է ՀՀԿ-ում: ԱԺ փոխնախագահի ընտրությունը տեղի է ունենալու փակ, գաղտնի քվեարկությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |