25 նոյեմբերի 2011 - 10:10 AMT
Սյունիքի մարզպետին բռնության մեջ մեղադրող Սիլվա Համբարձումյանը կարող է առաջիկա ընտրություններում առաջադրվի Սյունիքի մարզում

Գործարար Սիլվա Համբարձումյանը, ում մի քանի օր առաջ իր խոսքերի համաձայն ծեծի է ենթարկել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, չի բացառում, որ ԱԺ առաջիկա ընտրություններում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունը կառաջադրի Սյունիքի մարզում, հայտնում է «Հայկական ժամանակը»:

«Դեռ մտածելու ժամանակ ունեմ, մեկ ամիս հետո ավելի լիարժեք կասեմ»,- նշել է Համբարձումյանը հավելելով, որ եթե առաջադրվի, հաստատ կհաղթի: Հնարավոր է, որ սույն ընտրատարածքում (37) մեծամասնական ընտրակարգով առաջադրվի նաև Սյունիքի մարզպետ Սուիկ Խաչատրյանը: