25 նոյեմբերի 2011 - 11:12 AMT
Երկու տարեկան երեխան հայտնվել է անօգնական վիճակում

Նոյեմբերի 24-ին`ժամը 14.25-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Սայաթ-Նովա թաղամասի 1-ին փողոցի 3-րդ շենքի թիվ 65 բնակարանի դուռը փակվել է և ներսում է մնացել անչափահաս երեխա. բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և 2009 թվականին ծնված Մարիամ Հովհաննիսյանին անվնաս հանձնել ծնողներին: