ՖԻՖԱ-ն հաստատել է, որ Հայաստան-Բելառուս ընկերական խաղը տեղի կունենա փետրվարի 29-ին

ՖԻՖԱ-ն հաստատել է, որ Հայաստան-Բելառուս ընկերական խաղը տեղի կունենա փետրվարի 29-ին

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն իր կայքում պաշտոնապես հաստատել է, որ Հայաստանի ու Բելառուսի հավաքականները հաջորդ տարվա փետրվարի 29-ին ընկերական խաղ կանցկացնեն, սակայն անցկացման վայրը դեռ հայտնի չէ: Ինչպես նախկինում հայտարարել էր Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Սաֆարյանը, խաղը տեղի կունենա Թուրքիայում: Դա Հայաստանի հավաքականի առաջին խաղը կլինի 2012թ.:

2010թ. մարտի 3-ին Հայաստանը թուրքական Անթալիայում ընկերական հանդիպում ունեցավ Բելառուսի հավաքականի հետ և զիջել է 3:1 հաշվով:

ՖԻՖԱ-ի վարկանիշում Հայաստանի հավաքականը զբաղցենում է 46-րդ տեղը, իսկ Բելառուսը 65-րդ տեղում է:

Եվրո-2012 ընտրական փուլի B խմբում Հայաստանի հավաքականը 17 միավորով 3-րդ տեղում է, իսկ Բելառուսը 13 միավորով 4-ն է D խմբում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---