ԱՄՆ հայ վետերանները կխորացնեն կապերը Արցախի ազատամարտիկների միության հետ

ԱՄՆ հայ վետերանները կխորացնեն կապերը Արցախի ազատամարտիկների միության հետ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել «Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ վետերանները» ընկերակցության մի խումբ անդամների:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-Սփյուռք հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել մատաղ սերնդի հայեցի դաստիարակության խնդիրներին: Երկրի ղեկավարը կարևորել է «Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ վետերանները» ընկերակցության դերակատարությունը այս գործում` նշելով Արցախի ազատամարտիկների միության հետ կապերի խորացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---