Հայաստանը և Դանիան մտադիր են անցկացնել դիվանագիտական խորհրդատվություններ![]() 25 նոյեմբերի 2011 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին պաշտոնական այցով Դանիա ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Կոպենհագենում հանդիպում ունեցավ Դանիայի արտգործնախարար Վիլլի Սյովնդալի հետ, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Վիլլի Սյովնդալը շնորհավորեց Դանիայում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ Հայաստանից առաջին քաղաքական երկկողմ բարձրաստիճան այցը Դանիա և դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը նոր էջ կբացեն հայ-դանիական հարաբերություններում: Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Դանիայում ՀՀ դեսպանության հիմնումը վկայում է երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու, խորացնելու և ամրապնդելու մեր նպատակադրվածության մասին: Երկուստեք կարևորվեց երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, տնտեսական փոխգործակցության խթանմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը: Նախարար Նալբանդյանն երախտագիտություն հայտնեց 1988 թ. երկրաշարժի արդյունքների վերացման և Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրի զարգացմանն ուղղված Դանիայի կողմից ցուցաբերած աջակցության համար: Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Դանիայի ԱԳ նախարարը դրական գնահատեց այդ ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը: Նախարարները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների, Արևելյան գործընկերության ձևաչափում համագործակցության վերաբերյալ: Էդվարդ Նալբանդյանն ու Վիլլի Սյովնդալը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր: Նախարարները պայմանավորվեցին խորհրդատվություններ անցկացնել երկու երկրների արտգործնախարարությունների միջև: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |