«Արարատբանկի» ուսանողական վարկը կտրամադրվի մագիստրատուրայում սովորող ուսանողներին![]() 25 նոյեմբերի 2011 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Հաշվի առնելով ուսման վարձի վճարման նպատակով ուսանողական վարկերի նկատմամբ պահանջարկը, Բանկի համագործակցությունը բազմաթիվ ուսումնական հաստատությունների հետ և ուսումնասիրելով ՀՀ բանկերի կողմից տրամադրվող նմանատիպ վարկի պայմանները` «Արարատբանկը» ուսման վարձի վճարման նպատակով մշակել և առաջարկում է նոր վարկատեսակ: Այս վարկատեսակը տրամադրվում է Բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում սովորող ուսանողներին, հայտնում է բանկի լրատվական ծառայությունը: «Արարատբանկի» ուսանողական վարկը տրամադրվում է 5 տարի ժամկետով` ուսման երկու տարիների ամբողջ վարձավճարի չափով: Ուսանողների համար վարկի մարումներն ավելի մատչելի դարձնելու նպատակով, Բանկը նախատեսել է առաջին երկու տարվա ընթացքում (ուսման ընթացքում) մարումներ կատարել գումարի 25%-ի չափով, իսկ մնացած 75% մարումները կիրականացվեն վերջին երեք տարվա ընթացքում: Դա հնարավորություն կտա ուսանողներին իրենց կրթության համար վճարել ուսումն ավարտելու հետո` ունենալով աշխատանք և կայուն եկամուտ: Նշենք, որ վարկառու ուսանողի անվամբ բացվում է քարտային հաշիվ և տրամադրվում պլաստիկ քարտ` առանց տարեկան սպասարկման վճարի գանձման: Տրամադրվող առավելագույն գումարի սահմանաչափը 2.500.000 ՀՀ դրամ է, տարեկան 18% տոկոսադրույքով: Վարկը տրամադրվում է ինչպես անշարժ և շարժական գույքի գրավադրմամբ, այնպես էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց երաշխավորությամբ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |