ՎիվաՍել-ՄՏՍ-ի 30 բաժանորդ շահել էն Google Nexus S սմարթֆոն![]() 25 նոյեմբերի 2011 - 13:25 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերության գլխամասային գրասենյակում կայացած վիճակահանության արդյունքում ընկերության 30 հետվճարային բաժանորդ արժանացել է Google Nexus S սմարթֆոնի: Իրականացված հատուկ ծրագրին մասնակցելու համար սահմանված էին հետևյալ չափանիշները. մասնակիցները պետք է լինեին «Կլասիկ», «Կլասիկ սոլո», «Կլասիկ ֆլեքսի» և կորպորատիվ սակագնային պլանների անհատական վճարող հետվճարային բաժանորդներ, որոնց` անցած երեք ամիսների (մարտից մինչև մայիս) ծառայությունների դիմաց կատարված ընդհանուր վճարը կազմել էր 10,000-18,000 դրամ, և հաջորդող երեք ամիսների (հունիս - սեպտեմբեր) ընթացքում ծառայությունների դիմաց կատարված ընդհանուր վճարն ավելացել էր 50 և ավելի տոկոսով: Ծրագրի ավարտին մասնակիցների նախնական ցուցակից ծրագրի հիմնական չափանիշներին համապատասխանեց 1,662 բաժանորդ` անցնելով եզրափակիչ փուլ: Ծրագրի թափանցիկությունը և արդարությունն ապահովելու նպատակով` եզրափակիչ փուլ անցած մասնակիցների ցուցակից համակարգչային ծրագիրն ընտրել էր յուրաքանչյուր հիսուներորդ GSM համարի օգտագործողին: Վերջիններս հրավիրվեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ` վիճակահանության միջոցով որոշելու 30 սմարթֆոնների հասցեատերերին: Սմարթֆոնի արժանացողներից երկուսը համակարգչային ծրագրի կողմից ընտրված և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ հրավիրված` ծրագրի եզրափակիչ փուլն անցած մասնակիցներից էին: Լուսինե Սիմոնյանը և Խորեն Հովհաննիսյանն իրենց սմարթֆոնները ստացան անմիջապես ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակում: Բացի այդ, հրավիրվածների համար ևս խաղարկվեց մեկ Google Nexus S սմարթֆոն, որը ստացավ Լուսիկ Ավետիսյանը: Վիճակահանության երեք հաղթողների նվերները հանձնեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Մյուս հաղթողներն իրենց սմարթֆոնը կստանան` այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գրասենյակ: Ծրագրի մնացած մասնակիցները ՎիվաՍել-ՄՏՍ-ից կստանան 500 րոպե անվճար ներցանցային խոսելաժամանակ` մեկ ամսվա համար: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |