Շտեֆան Ֆյուլեն ողջունել է Էրդողանի ներողությունը Դերսիմի կոտորածի համար

Շտեֆան Ֆյուլեն ողջունել է Էրդողանի ներողությունը Դերսիմի կոտորածի համար

PanARMENIAN.Net - ԵՄ ընդլայնման և բարիդրացիության քաղաքականության գծով հանձակատար Շտեֆան Ֆյուլեն ողջունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Դերսիմի իրադարձությունների վերաբերյալ:

«Ժողովրդավարության ու հանդուրժողականության ոգով բոլոր գործողությունները առավելագույնս ողջունելի են»,-նշել է եվրահանձնակատարը Today”s Zaman-ի հետ զրույցում:

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել 1937-38թթ. Դերսիմում կազմակերպված կոտորածի համար: Տարբեր տվյալներով, ջարդի զոհ է դարձել շուրջ 100 հազար մարդ, հիմնականում քրդեր: Զոհվածների թվում շատ էին նաև 1915թ. Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայեր, որոնք փաստորեն երկրորդ անգամ ենթարկվեցին ցեղասպանության:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---