Նիկոլայ Բորդյուժան իր հերթին ընդգծեց հայկական կողմի ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց ստորագրվելիք փաստաթղթերի` Հայաստանում ներպետական համաձայնեցման ընթացքի մասին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իր հերթին ընդգծեց հայկական կողմի ակտիվ մասնակցությունը Կազմակերպության գործունեությանը, գոհունակություն հայտնեց կառուցողական մոտեցումների կապակցությամբ:

 Ուշագրավ
---