Վարդան Մինասյան. Հայաստանի հավաքականն ուժեղ է ինչպես երբեք, և առաջին հերթին խաղում է հանուն երկրի

Վարդան Մինասյան. Հայաստանի հավաքականն ուժեղ է ինչպես երբեք, և առաջին հերթին խաղում է հանուն երկրի

PanARMENIAN.Net - «2012թ. մեր հավաքականը 4 ընկերական խաղ կանցկացնի, սակայն, ես դեռևս չգիտեմ, թե ովքեր են լինելու մեր մրցակիցները: Փետրվարին, հավանաբար, երկու խաղ կանցկացնենք: ԶԼՄ-ները գրում են, որ մեր մրցակիցը կլինի Բելառուսի հավաքականը, սակայն, ես դեռևս նման տեղեկատվություն չունեմ»,-նոյեմբերի 25-ին Երևանում լրագրողներին է ասել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Ըստ Մինասյանի, 2011-ին Հայաստանի ազգային հավաքականը տարվա հայտնություն դարձավ և կարողացավ իր հաղթանակներով ուրախություն պարգևել բոլոր հայերին: «Ես վստահ եմ, որ Հայատանի 2011թ. լավագույն ֆուտբոլիստ կճանաչվի հավաքականի անդամներից մեկը, սակայն, ես ոչ ոքի օգտին չէի քվեարկի, քանի որ գտնում եմ, որ մեր հավաքականն առաջին հերթին ուժեղ է որպես մեկ միասնական թիմ: Իմ բոլոր սաները խաղում են հանուն իրենց երկրի ու հաղթանակի»:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը նոյեմբերի 28-29 Չեխիայում կմասնակցի ԱԱ-2014 B խմբի օրացույցի քննարկմանը: Վարդան Մինասյանը գտնում է, որ այդ խումբը շատ ավելի ուժեղ է, քան Եվրո-2012 խումբը: «Մեր խմբից Իտալիան, Չեխիան ու Դանիան ունեն երիտասարդ ֆուտբոլիստներ: Բացի այդ, նրանք բոլոր կխաղան Եվրո-2012 եզրափակչում, որը կավելացնի նրանց փորձն ու խաղային պրակտիկան»,-ասել է Մինասյանը:

5  25.11.11 - Ֆուտբոլի Ակադեմիայում տեղի ունեցավ «Փյունիկ» ակումբին նվիրված ասուլիս
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---