Մարզեր-Երևան մի շարք երթուղային ուղղություններ չեն գործում, բայց ոստիկանությունում այդ մասին տեղյակ չեն![]() 25 նոյեմբերի 2011 - 16:32 AMT PanARMENIAN.Net - «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ այսօր կրկին չեն գործում մարզեր-Երևան մի շարք երթուղային ուղղություններ: Մասնավորապես «Արժանապատիվ տրանսպորտի» ակտիվիստներից մեկը 12:00-ի սահմաններում եղել է Էջմիածնի` Երևան սպասարկող երթուղայինների կայանում. «Արդեն կես ժամ է, ինչ այստեղ եմ, մարդիկ հավաքվում են, սպասում տրանսպորտի: Մեծամասնությունն ուսանողներ են: Տաքսիի մի քանի վարորդներ, առիթը բաց չթողնելով, հայտարարում են, որ այսօր հանրահավաքի պատճառով տրանսպորտ չի լինելու և առաջարկում են սովորականից թանկ գնով (առաջվա 300-ի փոխարեն,500 դրամով) հասցնել Երևան: Ուղևորներից շատերը չեն կարողանում տեղափոխվել Երևան սահմանված գումարից կրկնակի ավելի վճարելու պատճառով»: Նախաձեռնության մեկ այլ ակտիվիստ հայտնում է, որ նույն վիճակում է գտնվում Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի միջմարզային երթուղային գիծը,իսկ ավտոբուսները փորձում են Երևան հասնել այլ ճանապարհներով: Ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք կապ չունեն, իրենց աշխատակիցները ոչ մի ճանապարհ չեն փակել, և ոչ մի միջոցառում չենք ձեռնարկել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |