ՀԿԵ-ն ու բեռնափոխադրող ընկերությունները քննարկել են կոնտեյներային փոխադրումների ծավալների մեծացման հարցը

ՀԿԵ-ն ու բեռնափոխադրող ընկերությունները քննարկել են կոնտեյներային փոխադրումների ծավալների մեծացման հարցը

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովն այսօր անց էր կացրել խորհրդակցություն «Կարմիր Բլուր» կայարանով կոնտեյներային փոխադրումների ծավալների մեծացման հարցով:

Խորհրդակցությանը ներկա էին Ընկերության Ֆիրմային ճանապարհային սպասարկման կենտրոնի պետ Ռոբերտ Եփրեմյանը, Ավտոմատացման, հեռուստամեխանիկայի և կապի ծառայույան պետ Արսեն Խաչատրյանը, Ենթակառուցվածքի ծառայության պետի տեղակալ Աշոտ Ունուսյանը, «Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը և նույն ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը:

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին «Կարմիր Բլուր» կայարանի տեխնոլոգիական հնարավորությունների ընդլայման, կոնտեյներային փոխադրումների մեծացման ուղիները, կայարանում 35 և 50-ֆութանոց ամբարձիչ կռունկների տեղադրման ընթացքը: Այս կռունկները թույլ կտան կոնտեյների հետ աշխատել տերմինալի ամբողջ տարածքում:

«Հաջորդ տարին ՀԿԵ-ում հայտարարված է կոնտեյներային փոխադրումների տարի»,- նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---