Հայաստանի ԿԲ նախագահը Մոսկվայում կմասնակցի Միջպետական բանկի խորհրդի նիստին![]() 25 նոյեմբերի 2011 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նոյեմբերի 25-ին Մոսկվայում կմասնակցի Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին: Ինչպես հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, նիստին քննարկվելու են Միջպետական բանկի 2010 թ. գործունեության հաշվետվության, տարեկան ֆինանսական հաշվետվության, 2011 թ. 9 ամիսների ընթացքում բանկի գործունեության, 2012 թ. բյուջեի հաստատման, բանկի տարեկան աուդիտի իրականացման նպատակով ընկերության ընտրության հարցերը: Մոսկվա կատարելիք այցի շրջանակում Արթուր Ջավադյանը հանդիպելու է նաև ՌԴ կենտրոնական բանկի նախագահ Սերգեյ Իգնատևի հետ: Միջպետական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1993 թվականին ԱՊՀ տասը երկրների կողմից: Բանկի աշխատանքի հիմնական ուղղությունը ֆինանսների ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցության ժամանակ ծագող խնդիրների լուծումն է: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |