Հունվարին կթողարկվի Microsoft Office-ի նոր ծրագրային փաթեթը![]() 25 նոյեմբերի 2011 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Microsoft Office ծրագրերի նոր բեթա տարբերակների փաթեթը ներկայացվելու է 2012-ի հունվարին։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։ Փաթեթը կրելու է Office 15 անվանումը։ Այն օգտագործվելու է Windows 8 օպերացիոն համակարգի համար։ Office 15-ի ինտերֆեյսն ունենալու է երկու տեսակ՝ զգայուն էկրանին մատների հպումով օգտվելու համար կամ ստեղնաշարով և մկնիկով սովորական օգտագործման համար։ Ըստ լուրերի, բացի փաթեթի մեջ մտնող ստանդարտ ծրագրերից՝ Word, Excel, Outlook, PowerPoint և այլն, փաթեթում ներառվելու է նաև Moorea անվանումով ծրագիրը։ Ըստ լուրերի, այս նոր փաթեթը ներկայացվելու է Լաս Վեգասում կայանալիք CES ցուցահանդեսի ժամանակ 2012-ի հունվարի 13-ին։ Հիշենք, որ Windows 8 օպերացիոն համակարգը աշխատելու է թե՛ համակարգիչների հետ, թե ՛ պլանշետների հետ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |