ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն համակարծիք են Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցում![]() 25 նոյեմբերի 2011 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է շարունակի ԵՄ հետ սկսած ինտեգրացիոն գործընթացները և սպասի մինչև որ ավելի կոնկրետ կդառնան Եվրասիական միության ստեղծման պլանները: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ Հայ Դատի երևանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների քննարկման ժամանակ: Ըստ նրա, դրանից հետո Հայաստանը կկարողանա որոշել միանալ արդյոք նոր կազմավորմանը, թե ոչ: Իր հերթին ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն ընդգծեց, որ Հայաստանը պետք է ղեկավարվի առկա կոնկրետ փաստաթղթերով: «Երբ պատրաստ կլինեն ԵՄ փաստաթղթերը, Հայաստանը կուսումնասիրի դրանք ու հետո կորոշի միանալ թե ոչ»,-նշել է Վլադիամիր Կարապետյանը: Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները նոյեմբերի 18-ին ստորագրել են Միասնական տնտեսական տարածքի մասին փաստաթղթերի փաթեթը: Քննարկումը կազմակերպել էր Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկակական կենտրոնը՝ NDI-ի աջակցությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |