Ալեքսանդր Իսկանդարյան. Դիպուկահարների պատերազմը պատահականություն չէ, այլ օրինաչափություն![]() ![]() PanARMENIAN.Net - Արդեն տարիներ շարունակ մենք մի իրավիճակում ենք, որն առկա է այսօր ղարաբաղյան հակամարտության ոլորտում: Սակայն, այս գործընթացում նոր տարր են հանդիսանում Հայաստանի պատասխան քայլերը ադրբեջանական սադրանքներին: Այդ մասին Երևանում հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: «Հայկական արձագանքը Ադրբեջանի գործողություններին բավականին իմաստավորված քաղաքականության տպավորություն է թողնում, ոչ թե ուղղակի ձեռնարկված քայլերի»,-նշել է նա: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, նոյեմբերի 20-ին ժամը 08:50-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում (Կուրոպատկինոյի ուղղություն) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված գնդակից կրծքավանդակի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Միհրան Արմենի Մարգարյանը: Նոյեմբերի 19-ին ժամը 08:40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արեն Արմենի Սիմոնյանը: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն: «Յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ, իսկ Արցախի պաշտպանության բանակի անհամաչափ պատասխանի քանակական ցուցանիշները քաջ հայտնի են Ադրբեջանի զինված ուժերի անպատասխանատու հրամանատարությանը»,- նշված է Կարապետյանի հայտարարության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |