ՀԱԿ-ի ղեկավարը շնորհավորել է իր համախոհներին Ամանորի առթիվ և առաջարկել հաջորդ անգամ հանդիպել փետրվարին![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա փետրվարին, ցուցարարներին է հայտնել Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով` դա պայմանավորված է ձմռանը հանրահավաք անցկացնելու դժվարություններով: Ընդ որում, ՀԱԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ քաղաքական իրադրության կտրուկ փոփոխության դեպքում հանրահավաքը կարող է և ավելի վաղ տեղի ունենալ: Նա նշել է, որ այդ ժամանակահատվածում Կոնգրեսն ուշադրություն կդարձնի իր տարածքային մարմիններին: Նա կանխավ շնորհավորել է իր համախոհներին Ամանորի և Սուրբ ծնունդի առթիվ` հույս հայտնելով, որ 2012 թվականը հաղթանակի և ՀՀ քաղաքացիների իրավունքների վերականգնման տարի կդառնա:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |