Մեծ Բրիտանիան հետաքրքրվել է Հայաստանի «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությամբ29 նոյեմբերի 2011 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան, ՆՄ հյուպատոս Գարեթ Վին Օուենն այսօր այցելեց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ, որտեղ հանդիպում ունեցավ կուսակցության ղեկավարության հետ, հաղորդում է կուսակցության լրատվական ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական ներկայիս իրավիճակի, ժողովրդավարության մակարդակի, արտաքին հարաբերությունների հիմնախնդիրները: Փոխդեսպանը կարևորելով «Ազատ Դեմոկրատների» հետ հանդիպումը` նշեց, որ կուսակցության շուրջ հետաքրքրության մթնոլորտ է ձևավորվել, որի համատեքստում առանձնահատուկ հնչեղություն են ստանում այն ծրագրերը, որոնք ներկայացնում է կուսակցությունը: Կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ ներկայումս Հայաստանի քաղաքական դաշտում ձևավորված իրավիճակը թելադրում է հասարակության հստակ կողմնորոշման անհրաժեշտությունը զարգացման հեռանկարների առումով: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում բրիտանական դեսպանատան Քաղաքական և ծրագրերի գծով պատասխանատու Նաիրա Սուլթանյանը, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը, կուսակցության ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը և կուսակցության վարչության անդամ Արթուր Ավթանդիլյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |