Մեծ Բրիտանիան Իրանից դուրս է բերել իր բոլոր դիվանագետներին30 նոյեմբերի 2011 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է իր բոլոր դիվանագետներին այն բանից հետո, երբ Թեհրանում բրիտանական դեսպանատան վրա հարձակում է կատարվել: Այդ մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը: Նախնական տվյալներով, դիվանագիտական աշխատակիցները Իրանից մեկնել են ԱՄԷ: Ինչպես հաղորդում է Вести.ру-ն, այսօր բրիտանական խորհրդարանում արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը հանդես կգա Իրանում տեղ գտած իրադարձություններին նվիրված հատուկ հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Իրանում իրենց դեսպանատունը փակելու մտադրության մասին հայտնել են նաև Նորվեգիայի իշխանությունները: Տարհանման մասին որոշումն ընդունվել է` կապված նախօրեին Թեհրանում բրիտանական դեսպանատուն կատարած ներխուժման հետ: Նախօրեին մի խումբ իրանական ուսանողներ խուժել էին դեսպանատան շենք, պոկել և այրել Մեծ Բրիտանիայի դրոշը` փոխարենը ամրացնելով Իսլամական Հանրապետության դրոշը: Ամբոխը թափանցել էր նաև կառույցի ներսը և պատուհանից դուրս նետել դեսպանական փաստաթղթերը` գերի վերցնելով դիվանագիտական առաքելության վեց աշխատակիցների: Մյուս դիվանագետները փախուստի էին դիմել հետնամուտքով: Որոշ ժամանակ անց ոստիկանությունն ազատել էր պատանդներին, սակայն ցուցարարների խմբին հաջողվել էր կրկին թափանցել դեսպանատան տարածք: Դեսպանատունը զավթելու համար Մեծ Բրիտանիան Իրանին սպառնացել է լուրջ քաղաքական միջոցներ ձեռնարկել, և շուտով կոնկրետ քայլեր պետք է հնչեցվեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |