Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն. 2011 թվականը կմտնի ամենաշոգ տարիների տասնյակի մեջ30 նոյեմբերի 2011 - 21:11 AMT PanARMENIAN.Net - Ժնևում և Դուրբանում ներկայացվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ամենամյա հաշվետվությունը գլոբալ կլիմայի կարգավիճակի մասին: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Ժարրոն հայտնել է, որ 2011 թվականը կմտնի ամենաշոգ տարիների տասնյակի մեջ` սկսած պարբերական դիտարկումների պահից, թեև այդ վարկանիշում վերջին տեղը կզբաղեցնի: Այդ մասին հաղորդում է MIGnews.com-ը: Նա նշել է նաև, որ 2011 թվականի ընթացքում շարունակել են և շարունակում են հալչել Արկտիկայի սառույցները: «2011 թվականը ռեկորդային չէր բայց, դատելով սառցե գլխարկի չափսերից` կարելի է խոսել դրա երկրորդ ամենանկատելի կրճատման մասին: Բացի այդ, թեև դա շատ դժվար է չափել, ավարտվող տարում Արկտիկայում սառույցների նվազագույն ծավալն է գրանցվել»,- ասել է Ժարրոն: Միշել Ժարրոն նշել է, որ դիտարկումների արդյունքները համաձայնեցվում են կլիմայի փոփոխությունների մասին գիտնականների կանխատեսումների հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |