Գերմանիայի ԱԳՆ. Իրանն ափսոսում է բրիտանական դեսպանատան վրա հարձակման համար

Գերմանիայի ԱԳՆ. Իրանն ափսոսում է բրիտանական դեսպանատան վրա հարձակման համար

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին ափսոսանք է հայտնել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա հարձակման համար: Այդ մասին հաղորդել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Գիդո Վեսթերվելլեն, որը երկկողմ բանակցություններ է վարել Սալեհիի հետ Աֆղանստանի վերաբերյալ Բոննում կայանալիք կոնֆերանսի նախաշեմին, հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Associated Press-ին:

Ըստ Վեսթերվելլի, նրա իրանցի պաշտոնակիցը պարտավորվել է «ամեն հնարավորն անել, որպեսզի բացառի նման միջադեպերն ապագայում»: Բացի այդ, գերմանական ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ «ԵՄ անդամ ցանկացած երկրի դիվանագիտական առաքելության վրա ցանկացած հարձակում դիտարկվում է որպես սպառնալիք Եվրամիությանն ընդհանուր առմամբ:

2011թ. նոյեմբերի 29-ին մոտ 150 վանդալներ, որոնք վրդովված էին Թեհրանի հանդեպ Մեծ Բրիտանիայի սահմանած պատժամիջոցներով, ներխուժել են բրիտանական առաքելությանը պատկանող տարբեր շրջաններում գտնվող շենքերը: Նրանք այրել են Մեծ Բրիտանիայի դրոշը: Ի պատասխան Մեծ Բրիտանիան ու նրա հետ համերաշխություն հայտնած պետությունները ետ են կանչել իրենց դեսպաններին Թեհրանից:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---