Բաբկեն Հարությունյան. Իշխանությունների քաղաքականությունն եվրասիական ինտեգրման հարցում անհասկանալի է

Բաբկեն Հարությունյան. Իշխանությունների քաղաքականությունն եվրասիական ինտեգրման հարցում անհասկանալի է

PanARMENIAN.Net - Երևանում քննարկում է տեղի ունեցել «Երիտասարդությունը Եվրասիական միությանն ընդառաջ» թեմայով, որը կազմակերպել էին «Եվրասիական ինտեգրացիա» ՀԿ-ն ու ԱՊՀ երկրների երիտասարդական միությունը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել «Եվրասիական ինտեգրացիա» հետազոտական ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Հարությունյանը, նման քննարկումներն անհրաժեշտ են, որպեսզի հայ հանրությունը ծանոթանա Եվրասիական միության գաղափարին, առավել իրազեկ դառնա այդ հարցում:

Ինչ վերաբերում է նրա անձնական դիրքորոշմանն այդ հարցում, ապա Հարությունյանը նշել է. ««Եվրասիական ինտեգրացիա» ՀԿ-ն դեռ իր առաջին խորհրդաժողովում՝ ամռանը, հայտարարեց, որ Հայաստանը պետք է դառնա եվրասիական ընտանիքի մի մասը, և այն ժամանակ դեռ խոսակցություններ չկային այդ միության մասին և չէր եղել Վլադիմի Պուտինի հայտնի հարցազրույցը»:

«Մենք չպետք է սպասենք, թե երբ կձևավորվի միությունը ու միանանք նրան, այլ պետք է մասնակցենք կազմավորման աշխատանքներին, ինքներս նախաձեռնող լինենք: Իշխանությունների քաղաքականությունը եվրասիական ինտեգրման հարցում մեղմ ասած անհասկանալի է ու անտրամաբանական»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---