Արձանագրությունների 96 տոկոսի հաշվառման արդյունքում «Եդինայա Ռոսիան» չի հավաքում նույնիսկ ձայների 50 տոկոսը

PanARMENIAN.Net - Արձանագրությունների 96 տոկոսի հաշվառման արդյունքում «Եդինայա Ռոսիան» հավաքում է ձայների 49,54 տոկոսը: Այդ մասին այսօր «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է ՌԴ ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովը: Ըստ 10.00 տվյալների, մասնակցությունը դեկտեմբերի 4-ի ընտրություններին կազմեց 60,2 տոկոս:

2011թ. դեկտեմբերի 4-ին Ռուսաստանում անցան վեցերորդ գումարման խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների ընտրությունները: Ստորին պալատում ընդգրկվելու համար հարկավոր է հաղթահարել ընտրողների 7 տոկոս ձայների շեմը:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---