Դել Պոտրո. 4-րդ սեթում իմ ուժերը սպառվել էին, սակայն ես էներգիա ստացա արգենտինացի երկրպագուներից

Դել Պոտրո. 4-րդ սեթում իմ ուժերը սպառվել էին, սակայն ես էներգիա ստացա արգենտինացի երկրպագուներից

PanARMENIAN.Net - Արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին Դել Պոտրոն, որը Դևիսի գավաթի Իսպանիա- Առգենտինա հակամարտության 4-րդ խաղում զիջել է Նադալին, ասել է, որ անցկացրել է ոչ այնքան վատ խաղ և կարող էր հաղթել, սակայն չստացվեց:

«Ամեն դեպքում Արգենտինան այս տարի ցույց տվեց թենիսի լավ մակարդակ և մենք պարծենալու առիթ ունենք»,- Դել Պոտրոյի խոսքերը փոխանցում է gotennis.ru-ն:

Դել Պոտրոն խոստովանել է, որ 4-րդ սեթում իմ ուժերը սպառվել էին, սակայն նա էներգիա էր ստացել արգենտինացի երկրպագուներից. «Մեր թիմը շատ էր աշխատել նրա համար, որպեսզի հաղթեր Դևիսի գավաթում: Այս անգամ մենք շատ մոտ էինք : Հուսով եմ, որ հաջորդ տարի մենք, այնուամենայնիվ, կկարողանանք հասնել հաղթանակի»:

Եզրափակչում, Արգենտինան 3:1 հաշվով զիջեց Իսպանիային, որը 5 անգամ նվաճել է Դևիսի գավաթը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---