5 դեկտեմբերի 2011 - 11:50 AMT
Ռաֆայել Նադալ. Հրաշալի է սեզոնն ավարտել հաղթանակով Դևիսի գավաթի եզրափակչում

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը, ով իր հավաքականին Արգենտինայի դեմ Դևիսի գավաթում որոշիչ միավոր բերեc, ասել է, որ հրաշալի է սեզոնը եզրափակել հենց այսպես: «Այստեղ անհավատալի մթնոլորտ է, որի համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել արգենտինացի երկրպագուներին: Առաջին սեթում, որում ես պարտվեցի, շատ կարևոր հանդիսացավ երկրորդ գեյմը, որից հետո Դել Պոտրոն շատ վստահ էր խաղում: Երկրորդ սեթում ինձ հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Խաղը հետագայում հավասար էր ընթանում, և ես ուրախ եմ, որ կարողացա հաղթել»,- Նադալի խոսքերը փոխանցում է gotennis.ru-ն:

Իսպանիայի հավաքականի ավագ Ալբերտ Կոստան խոստովանեց, որ 2009թվականին նրանք դարձյալ հաղթանակ են տարել Արգենտինայի նկատմամբ, սկայն այն ժամանակ հաղթանակն ավելի հեշտ տրվեց: «Արգենտինայի դեմ հակամարտությունը շատ լարված էր: Դել Պոտրոն խաղի սկզբում Նադալի դեմ շատ լավ էր խաղում: Տղաները հրաշալի խաղ խաղացին, որը համապատասխանում էր եզրափակչի մակարդակին»,- ընդգծել է Կոստան: