Փոլ Աննակոնե. Դևիսի գավաթի ձևաչափը վերանայման կարիք ունի

PanARMENIAN.Net - Հայտնի մարզիչ և մասնագետ Փոլ Աննակոնեն, մեկնաբանել է Իսպանիայի հավաքականի հաղթանակը Դևիսի գավաթի եզրափակիչ փուլում Արգենտինայի հանդեպ:

«Հիանալի հանդես եկան Ռաֆան ու Դավիթ Ֆերերը: Արգենտինացիները նույնպես արժանի պայքար ցուցադրեցին, սակայն նրանց խնդիրը բարդ էր, քանի որ խաղում էին Իսպանիայում: Դևիսի գավաթի ձևաչափը վերանայման կարիք ունի»,-գրել է Աննակոնեն Twitter- իր միկրոբլոգում:

Դևիսի գավաթի եզրափակիչը տեղի ունեցավ Սևիլիայում և Իսպանիան հաղթեց 3:1 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---