Հանգստյան օրերին բազմաթիվ են եղել շմոլ գազից թունավորման դեպքերը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Արտաշատ քաղաքի 2 բնակիչներ: Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, տան վառարանից առաջացած շմոլ գազից: Հանգամանքները պարզվում են:

Նույն օրը 11.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել 3 մարդ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են դեկտեմբերի 3-ի գիշերը` Լիճք գյուղի տներից մեկի վառարանից առաջացած շմոլ գազից:

Հաջորդ օրը` դեկտեմբերի 4-ին, ժամը 1.30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 4 անձ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 22.30-ին, տանը տեղադրված վառարանի թերայրման հետևանքով առաջացած գազի արտահոսքից: Բոլոր 3 դեպքերով կատարվում է հետաքննություն:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---