Վերին Լարսի անցակետն արդեն իսկ հատել են 60 հայկական բեռնատարներ

Վերին Լարսի անցակետն արդեն իսկ  հատել են  60 հայկական բեռնատարներ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ի դրությամբ Վերին Լարսի անցակետը հատել են հայկական բեռնափոխադրողների թվով 60 բեռնատար մեքենաներ, ևս 20-ը կանցնեն օրվա ընթացքում: Այս մասին հաղորդում են տրանսպորտի և կապի նախարարությունից և հավելում, որ առաջիկա օրերին բոլոր մեքենաները կանցնեն անցակետը:

Առատ ձյան և բքի պատճառով 150-ից ավելի մեքենաներ մնացել էին Վերին Լարսի անցակետում և դեկտեմբերի 3-ին այդ մեքենաների առաջին խմբաքանակը սկսել է տեղաշարժվել:

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, դեկտեմբերի 5-ի ժամը 12.00-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի /Պոստա/ - Կոբի հատվածում երթևեկությունը արգելված է 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

Տրեյլերների, կիսատրեյլերների երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում` քարշային շղթաների օգնությամբ /վերելքներում` ամրացված առաջից, վայրէջքներում` հետևի մասից/: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում: 2 և ավելի տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է:

Մեքենաները կշարժվեն թունելներով` ձյան հոսքերից պաշտպանվելու նպատակով: Թունելներում տրեյլերների և կիսատրեյլերների երթևեկությունը կլինի միակողմանի` պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության ներքո:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---