Հայ տնտեսվարող սուբյեկտներն ամանորյա տոներին ընդառաջ գերեկամուտներ են ակնկալում

Հայ տնտեսվարող սուբյեկտներն ամանորյա տոներին ընդառաջ գերեկամուտներ են  ակնկալում

PanARMENIAN.Net - Ամանորյա տոների ժամանակահատվածում ամբողջ աշխարհում գներն իջնում են, իսկ Հայաստանում, ընդհակառակը, բարձրանում են, Երևանում դեկտեմբերի 5-ին հայտարարել է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահի տեղակալ Կարեն Չիլինգարյանը: «Մեր տնտեսվարող սուբյեկտներն ամբողջ տարի սպասում են այս ամսին, որպեսզի մեծ եկամուտ ստանան՝ ապրանքների գնաճի հաշվին»,- հայտարարել է նա: Ընդ որում, նա նշել է, որ այս տարի ևս, ինչպես միշտ, հայկական շուկաներում աժիոտաժ է դիտվելու: Ինչ վերաբերում է հենց առևտրային կազմակերպությանը, ապա, նրա խոսքով, վորջին տարիներին որոշակի առաջընթաց է նկատվել:

Սակայն ինչպես նշել է հենց այս կազմակերպության նախագահ Լուսինե Յագուբյանը, հացի արդյունաբերության ոլորտում չեն պահպանվում տարրական սանիտարահիգիենիկ պայմանները: «Ես ինքս ականատես եմ դարձել, թե ինչպես են ամռանը հացի մատակարարները մեքենայից դուրս հանում արկղերը՝ դրանք սեղմելով քրտնած կրծքին և քրտնած ձեռքերով էլ հանձնում վաճառողին, ով կեղտոտ ձեռքերով դասավորում է հացը, իսկ սպառողին վաճառում է արդեն տոպրակի օգնությամբ»,- հավելել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---