5 դեկտեմբերի 2011 - 15:47 AMT
Պարի պետական համույթը մասնակցել է ԱՄԷ Ազգային տոնին

Արաբական Միացյալ Էմիրությունների մշակույթի նախարարության հատուկ հրավերով և Աբու Դաբիում ՀՀ դեսպանության աջակցությամբ ու կազմակերպությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնի 40-ամյա հոբելյանի կապակցությամբ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը Հայաստանի պարի պետական համույթը համերգներով հանդես է եկել ԱՄԷ Աբու Դաբի, Դուբայ, Ալ-Այն, Ում ալ-Կուվեյն քաղաքներում:

Ազգային տոնի կապակցությամբ հրավիրված էին 3 տասնյակին հասնող տարբեր երկրների համույթներ, անհատ կատարողներ, նվագախմբեր ու արվեստագետներ: Համերգների ընթացքում պարի պետական անսամբլն արժանացավ հանդիսատեսի բարձր գնահատականին: Տեղական իշխանությունների կողմից համարվելով լավագույն համույթ, ԱՄԷ մշակույթի նախարարության առաջարկով համույթի ելույթը հեռարձակվեց հանրահայտ DubaiTv արբանյակային հեռուստաընկերության ուղիղ եթերով: Համերգային ծրագիրը լայնորեն լուսաբանվեց նաև տեղական լրատվամիջոցներոում: