Մոսկվայում ձերբակալվել են «Ռուսաստանն առանց Պուտինի» հանրահավաքի շուրջ 300 մասնակից

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5 երեկոյան, ոստիկանությունը ձերբակալել է Չիստիե Պրուդիում կայացած «Ռուսաստանն առանց Պուտինի» կարգախոսով հանրահավաքի մոտավորապես 300 մասնակցի, այդ թվում կաշառակերությունը բացահայտող հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնովին և ընդդիմադիր «Սոլիդարնոստի» առաջնորդ Իլյա Յաշինին: Ինչպես հայտնում է Բի-բի-սի ռուսական ծառայությունը, ձեերբակալվածների մեծամասնությանը շուտով բաց են թողնել, սակայն մի քանիսին ողջ գիշեր թողել են ոստիկանական բաժանմունքում՝առավոտյան ոստիկանաններին ընդդիմանալու մեղադրանքով դատարանին ներկայացնելու համար:

Սկզբում երկու ընդդիմադիրներին պահում էին «Սեվերնոյե Իզմայլովո» ՆԳԲ, ապա տեղափոխել են «Կիտայ-գորոդ»-ի ՆԳԲ: Երկու տեղերում էլ ոստիկանական բաժանմունքների մոտ հավաքվել են նրանց կողմնակիցները, ովքեր պահանջում էին փաստաբանների մուտքը ձերբակալվածների մոտ: Ստացվում են հակասական հաղորդագրություններ այն առնչությամբ, արդյոք ոստիկանությունը կատարել է այդ պահանջը, թե ոչ:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---