ՆԱՏՕ-ն Ռուսաստանին առաջարկել է ՀՀՊ առանձին համակարգ

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին առաջարկել է ՀՀՊ առանձին համակարգ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն պետք է ստեղծեն ՀՀՊ երկու առանձին համակարգեր մեկ նպատակի համար: Ինչպես հայտնում է «Կոմերսանտ» լրագիրը, այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը: «Ավելի քան 30 երկրներ այժմ զարգացնում են առաջատար հրթիռային տեխնոլոգիաներ և Ռուսաստանը նույնպես կարող է հայտնվել բալիստիկ հրթիռների հարձակման վտանգի տակ»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Վերջերս Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունները կտրուկ վատացել են՝ Ռուսաաստանի սահմանին մոտ ԱՄՆ ՀՀՊ իր համակրգի տեղադրման մտադրության պատճառով: Այն իբրև թե նպատակ ունի Եվրոպան պաշտպանել իրանական միջուկային սպառնալիքից:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---